Ոբերգություն


Մարդ արարածը,
Երբ որ ստում է,
Ողբերգական չէ:
Երբ, որ ատում է ,
Լուռ տառապում է,
Ողբերգական չէ:
Երբ զգում է տանջանք,
Զուրկ է մնում զգալուց երազանք,
Ողբերգական չէ:
Երբ մայրը զավակին կշտամբում է լուռ,
Իր թեթև ձեռքով փակում է երջանության դուռ,
Ողբերգական չէ:
Երբ ամուսինը թողնում է տունը
Ու հեռանում է անգամ չզգալով խղճի մի գորով,
Որ ապրում է ընտանիքը անապահով,
Ողբերգական չէ:
Ընկերը ընկերոջը մեջքից հարվածում,
Խորը փոս է փորում և մեջը գցում,
Ողբերգական չէ:
Երբ մարդը դառնում է 
Թագավոր տգետ՝ 
Թագավորելով աշխարհին հավետ,
Ողբերգական չէ:
Երբ քույրը եղբորն ասում է հիմար,
Անիծում է հարազատին դարեդար,
Ողբերգական չէ:
Երբ մարդիկ ագահ գողանում, զավթում,
Ու չհագեցած իրենց զավթածից,
Շարունակում են զավթել ու զավթել
Ողբերգական չէ:
Երբ կոշկակարը իր գործն է թողնում,
Ուզում է դառնալ մի մեծ չարագործ,
Ողբերգական չէ:
Երբ մեր տանիքին ամպերն են շարվում,
Ողբերգական չէ:
Երբ սիրտդ բախում է ոմն անծանոթ,
Չկարողանալով լցնել սիրտդ անօդ,
Ողբերգական չէ:
Երբ դուրս ես նայում,
Ու ցավոտ, խեղդող մենակությունն է քեզ հյուր գալիս,
Ողբերգական չէ:
Բայց երբ մենության մեջ ՄԱՐԴԻԿ են լալիս, 
Սպանում իրար 
Այդ սպանությունից հաճույք ստանում,
Ողբերգական է:
Մարդասպանություն. աշխարհիս վրա,
Մարդկանց մեջ արմատացած ողբերգությունն է միակ, 
Որ գիտակցաբար և թե ակամա,
Մարդկանց մեջ է բնակեցված...
Սա է ողբերգությունը...
Комментариев: 0

Կներեի, ինձ հավատա...


Ա՜խ, թե մի օր հեռու հեռվից 
Դու կիսեիր սիրտս տանջող լուռ կսկիծը,
Կներեի, ինձ հավատա...
Ա՜խ, թե մի օր ինձ խղճայիր,
Ու վանեիր ինձ քո սրտից,
Սիտս կրծող այն մեծ ցավից,
Որն ինձ համար մահ է դարձել տառապալից,
Կներեի, ինձ հավատա...
Ա՜խ, թե մի օր բացատրեիր,
Գեթ մի բառով ու մի խոսքով
Հեռանալուդ, մոռանալուդ, կասկածելուդ 
Չհասկացվող արարքներիդ պատճառները գուցե և սուտ,
Կներեի, ինձ հավատա...
Ա՜խ, եթե դու չդառնայիր այդքան դաժան,
Չկոտրեիր բյուրեղյա սիրտն իմ նուրբ,
Ես չէի փակի մեր սիրո ճամփան,
Որով քայլում էինք մենք անբաժան: 
Կներեի, ինձ հավատա...
Ա՜խ, եթե դու չլինեիր այդքան
Հիանալի ու անհասկանալի, 
Չէի նայի քեզ ու կեղծ ժպտայի,
Իբր փոխվել, դարձել ես լավն այնքա՜ն:
Կներեի, ինձ հավատա...
Ախ միայն թե փոխվես
Դառնաս այնպիսին,
Ինչպիսին ուզում եմ տեսնել քեզ՝
Իմ սիրով լցված,
Սիրուց արբեցած, 
Հոգուս անկյունում հանգրվան գտած,
Այն խենթ սիրահարն, որին սիրում եմ ,
Կսիրեմ ես միշտ, եթե դու փոխվես:
Կներեմ քեզ ես,
Եթե դու փոխվես:
Կներեի, ինձ հավատա ...
Комментариев: 0

Ճանապարհներ


Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր ոլոր-մոլոր, 
Ու՞ր եք տանում ինձ ամեն օր: 
Միայնությանն եմ ես ողջույն տալիս, 
Երբ ճանապարհներ, 
Ձեզ մոտ եմ գալիս: 
Միայնությանն եմ սեր բացատրում, 
Նրա հետ կիսվում, անդադար խոսում: 
Երազներ անշուք, գուցե պերճաշուք, 
Գուցե լճացած կամ էլ մոռացված,
Երազներ վերևում կամ էլ ներքևում, 
Աջում թե ձախում 
Երազներ անհատնում...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր... 
Միայնության գիրկը նետող, 
Ու դրա հետ ես հարմարվող. 
-Միայնությու՜ն, դու այնքան տխուր, 
Քո ներսը լցված է ափսեով մրուր, 
Երազներս քեզ մոտ են գալիս, 
Ու սևացած, մրից թաթախված, 
Լալի՜ս են, լալի՜ս. ինչու՞ են գալիս, 
Ո՜վ միայնություն, որ տիրակալն ես ճանապարհներիս...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր՝ 
Դարձդարձիկ, ծուռումռտիկ, 
Փոքրիկ քայլերով զգույշ, զգույշ 
Տանում եք ինձ կապանքների խորքը անհուշ,
Կապանքների ճանապարհով սառն ու անուշ:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր, 
Ի՞նչպես եղավ խառնվեցիք, 
Դուք զայրացաք, այրվեցիք:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր 
Պատասխանեք իմ շվարած կերպարանքին,
Մի խառնեք այս իմ հարցը երազներին, 
Դուք ինձ սիրող, և հոգ տանող ու ջերմացնող: 
Ճանապարհներն այդքան անթիվ ինձ ասացին. 
— Դու չես մրսի, չես սարսռա, 
Կնվիրենք շատ տերևներ,
Կասենք երկնքին չբերի անձրևներ, 
Կասենք աստղերը լույս տան ավելի, 
Կասենք լեռները չթվան ամեհի, 
Կասենք որ չքվեն քամիներն ահավոր, 
Եվ առավոտը կդառնա բախտավոր, 
Կասենք լուսինը դառնա քեզ նվեր, 
Ու լինի հավերժ անբաժան ընկեր:
Դուք երկու լուսին լույս տաք բոլորին,
Երջանկություն նվիրեք ամենքին...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր…
Դու՜ք, կածաններ,շառավիղներ և ուղիներ բազու՜մ, բազու՜մ, 
Միայնություն նվիրող, անհասկացող: 
Դուք ուշադիր, անուշադիր, 
Բայց հոգատար, և միատարր, 
Եվ բարեբեր,բայց անտարբեր,

Ճանապարհներ տարբե՜ր, տարբե՜ր... 

Իսկ որտեղի՞ց հայտնվեցիք: 
Եթե գծվել եք, ապա ու՞մ ձեռքով, 
Եթե ստեղծվել եք, ապա ու՞մ ուժով, 
Եթե գրվել եք,ապա ու՞մ գրչով, 
Եթե օդից եք պարզապես կախվել՝ ի՞նչ ներուժով:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր, 
Դուք որտեղի՞ց հայտնվեցիք,
Ընտրել այս կամ այն ինձ առաջարկեցիք...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր...
Комментариев: 0

Գլուխկոտրուկ


Հող ու ջուր է իմ շուրջը,
Արև, ամպրոպ, լուռ կայծակ,
Սարերն են պատել հեռու անուրջը,
Գետակ տխուր, կես կատակ:
Ձորեր խորունկ ու գեղատես,
Տեսնում եմ խոսկան բլուրներ, 
Լեռներից գահավիժող ջրվեժներ,
Ամենն այս երազ է ասես:

Մտածում ու չեմ հասկանում` 
Ինչպես են ստեղծվել, նրանք արարվել,
Չեմ էլ գիտակցում ինչպես են ծնվել,
Ձորեր, գետակներ, երազներ բազում:

Այս ամենը գլուխկոտրուկ է,
Նստես, տանջվես մութ հարցի շուրջ:
Այս ամենը չլուծվող հարց է,
Ինչքան էլ փորձես չես գտնի շշունջ…

Կենդանիներ վազվզող,
Եվ էակներ զարմացած,
Ավազակ, ինչու չէ գող,
Եվ դիակներ քարացած:
Մի տեղ ժպիտ, ուրախություն,
Մի տեղ սաստիկ բուք-բորան,
Մեկի հոգում թաքուն եկան,
Տխրություն ,մենակություն: 


Եվ նորից ես չեմ հասկանում 
Պատասխանն եմ լուռ փնտրում,
Փակվել ես տաքուկ, ա´յ գլուխկոտրուկ,
Չունես լուծում անհաղթ ես ,աննկուն…

Ա՜խ, ունենայի ես մի բանալի,
Բացեի դռներն ինձնից շատ հեռու,
Լուծեի խնդիրն այս անհասկանալի,
Որտեղի՞ց է սկսվում սկիզբը աշխարհի:

Բայց ես չեմ կարող. դա ես էլ գիտեմ,
Գլուխկոտրուկ է աշխարհը մեր փակ:
Լոկ Աստված գիտեր լուծումը խնդրի, 
Երբ անխիղճ մարդկանց առավ ջրի տակ:

Ա՜խ, գլուխկոտրուկ դու անլուծելի,
Մեզնից շատ հեռու, անբացատրելի,
Ա՜խ, տանջամահ եղա ես,
Գլուխկոտրուկ, կասե՞ս պատասխանը,վերջապես…

Աշխարհը մեր մեծ գլուխկոտրուկ է,
Նստիր ու տանջվիր…
Комментариев: 0

Արցախ


Լեռների մեջ ծվարած,
Դու աշխարհ ես փակ ու բաց,
Անտառներով շրջապատված,
Հպարտ ու միշտ վեհ կանգնած:

Խաչեն, Արցախ, վեհ Ղարաբաղ,
Կամք, ուժ ու հաղթանակ,
Դու ապրես հավերժ խաղաղ,
Ստեղծելով հզոր բանակ:

Պատնեշներդ կուռ ու պիրկ,
Դու պատմության մի ողջ գիրք,
Դու դեռ հնուց Հայքի նահանգ,
Հայկի հետնորդ և մեծ ժառանգ:

Հրաշք աշխարհ, դու իմ Արցախ,
Այս կյանքում դու ապրես անվախ,
Եվ պատմության մեջ քո հետագա,
Պիտի ցնծա քեզ պայծառ ապագա:
Комментариев: 0

Այն աշխարհը


Թևավոր էին երազները,
Ոչ մենավոր իմ խոհերը,
Այդ աշխարհը ինձնից հեռու ,
Սեգ ու անպարտ և ահարկու,
Կարոտագին սրտիս կապված,
Իմ հոգում է բանտարկված:

Եվ մնացին այդ աշխարհում,
Հուշեր դարձան թևավոր,
Խառնվեցին օդ ու ջրին
Օրերը պարզ ու խրթին:

Հիմա մի այլ փայլուն երազ,
Գրավել է սրտիս մի մաս,
Բայց այն աշխարհը հրաշքներով լի
Դարձրեց իմ կյանքը հրաշալի:

Եվ կարոտով ես գնում եմ ,
Դեպ ինձ կանչող իմ օրրանը,
Թեկուզ հեռու, բայց միշտ տենչող,
Արցախ աշխարհ իմ բնօրրանը:
Комментариев: 0

Դիմակները


Ես կանգնած եմ միայնակ,
Վերից իջավ մի փակ դիմակ,
Տաք ձեռքերով հրեշտակային,
Տարավ լույսը դեպ հատակ:

Ես կանգնած եմ շվարած,
Շուրջբոլորս վառ շպարված,
Դիմակներ են երկերես,
Որ ժպտում են աներես:

Ես փորձում եմ հեռանալ.
Դիմակների մեծ հեղեղ,
Մեկը` գունեղ, մյուսն` ահեղ,
Ես ուզում եմ մոռանալ:


Հետապնդող մի հայացք,
Ահա և լույս մի բացված,
Ես ուրախ եմ, ժպտադեմ,
Լույս է վառվում իմ դեմ:

Եվ մի ձայն է ինձ կանչում,
Կանչում ու ինձնից է կառչում.
-Երբ, դիմակներ շուրջդ տեսնես,
Գուցե վախենաս ու լուռ հեռացնես:
Ես ստեղծեցի դիմակներ երկկողմանի,
Բայց չասացի, թե դարձեք երկերեսանի…

Ախ, դիմակներ, դիմակներ,
Շողոքորթող ու կեղծող,
Մարդու հոգին հավերժ կրծող
Թեթև, փափուկ դիմակներ:

Հարմարեցվող դիմակներ,
Դեմքի ձևին, կառուցվածքին,
Բայց առավել հարմարեցված 
Արարքներին կատարած:

Ես նայում եմ ու մտածում, 
Ինչքան շատ են, անհամար,
Նրանք կարծես ցավ են բերում,
Ու ցավ ստեղծում ինձ համար:

Եվ զայրացած դիմակների կեղծ հայացքից,
Դիմակների սուտ նայվածքից,
Հարձակվում եմ նրանց վրա ագահաբար` 
Պատառոտելով նենգ դիմակները դաժանաբար:

Թող այս կյանքում դիմակները փայլեն բեմում,
Բազմազան ու այլազան թող լոկ ճախրեն հանդեսներում,
Թող դիմակներ կրեն միայն կյանքում դերասաններն արի,
Կյանքը բեմ է, թող որ կյանքում դիմակները լինեն բարի:
Комментариев: 0

Չարին հակահարված


Մի փակեք ձեր աչքերը, և բացեք ձեռքերը,
Երբ սուտը չարի հետ ձեռք ձեռքի տված,
Գալիս պատում է ձեր հոգին այլալված
Ու փակում ձեր աչքերը խանդավառված:

Մի փակեք ձեր աչքերը, և բացեք ձեռքերը,
Երբ խառնաշփոթ այս աշխարհում,
Ցավ,ատելություն օր-օրի արմատանում,
Ձեզնից են կառչում, ամուր, պինդ կպչում:

Կգան դեպի ձեզ սուտ թե ցավ, տանջանք,
Դուք ձեր աչքերը միշտ լայն, բաց պահեք,
Դուք ձեր ձեռքերը երբեք մի բացեք,
Մի հրավիրեք նրանց դեպ ձեր կյանք:
Комментариев: 0

Ներել


Մենք այս կյանքում շատ ենք ստում,
Եվ շատ հաճախ սխալներ գործում, 
Բայց ներում ենք մենք պահանջում,
Շարունակ ներողներ փնտրում: 

Մենք այս կյանքում այնքան դժվար,
Հպարտ ու վեհ ենք ՆԵՐԵԼ բառն ասում,
Եվ դառնում անչափ անկար,
Երբ ինքներս ենք ներում շնորհում:

Մոգական բառ է ներել, ներիր ինձ,
Մարդկանց սրտերից ջնջվել է անհետ,
Եվ ինչ հոգ տխուր թե թախիծ,
Պատել է հոգիդ մեղմ ու անբիծ:

Ու ինչ են անում մարդիկ անհոգի,
Նրանք ստեղծում են լոկ կյանք ցավալի,
Ինչու՞ այդպես դաժան վարվել,
Եթե կարող ես պարզապես ներել:

Մարդիկ, որ դարձել եք դուք ցավին սովոր,
Ներեցեք, այլ ոչ թե ցավ պատճառեք ամեն օր:
Ներեցեք, բայց ոչ հայացքով խեղկատակ,
Փորձեք թվալ լավն` անելով կատակ:
Комментариев: 0
Страницы: 1 2
инстаграм накрутка
все 2 Мои друзья