Գլուխկոտրուկ


Հող ու ջուր է իմ շուրջը,
Արև, ամպրոպ, լուռ կայծակ,
Սարերն են պատել հեռու անուրջը,
Գետակ տխուր, կես կատակ:
Ձորեր խորունկ ու գեղատես,
Տեսնում եմ խոսկան բլուրներ, 
Լեռներից գահավիժող ջրվեժներ,
Ամենն այս երազ է ասես:

Մտածում ու չեմ հասկանում` 
Ինչպես են ստեղծվել, նրանք արարվել,
Չեմ էլ գիտակցում ինչպես են ծնվել,
Ձորեր, գետակներ, երազներ բազում:

Այս ամենը գլուխկոտրուկ է,
Նստես, տանջվես մութ հարցի շուրջ:
Այս ամենը չլուծվող հարց է,
Ինչքան էլ փորձես չես գտնի շշունջ…

Կենդանիներ վազվզող,
Եվ էակներ զարմացած,
Ավազակ, ինչու չէ գող,
Եվ դիակներ քարացած:
Մի տեղ ժպիտ, ուրախություն,
Մի տեղ սաստիկ բուք-բորան,
Մեկի հոգում թաքուն եկան,
Տխրություն ,մենակություն: 


Եվ նորից ես չեմ հասկանում 
Պատասխանն եմ լուռ փնտրում,
Փակվել ես տաքուկ, ա´յ գլուխկոտրուկ,
Չունես լուծում անհաղթ ես ,աննկուն…

Ա՜խ, ունենայի ես մի բանալի,
Բացեի դռներն ինձնից շատ հեռու,
Լուծեի խնդիրն այս անհասկանալի,
Որտեղի՞ց է սկսվում սկիզբը աշխարհի:

Բայց ես չեմ կարող. դա ես էլ գիտեմ,
Գլուխկոտրուկ է աշխարհը մեր փակ:
Լոկ Աստված գիտեր լուծումը խնդրի, 
Երբ անխիղճ մարդկանց առավ ջրի տակ:

Ա՜խ, գլուխկոտրուկ դու անլուծելի,
Մեզնից շատ հեռու, անբացատրելի,
Ա՜խ, տանջամահ եղա ես,
Գլուխկոտրուկ, կասե՞ս պատասխանը,վերջապես…

Աշխարհը մեր մեծ գլուխկոտրուկ է,
Նստիր ու տանջվիր…
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка
все 2 Мои друзья