Ճանապարհներ


Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր ոլոր-մոլոր, 
Ու՞ր եք տանում ինձ ամեն օր: 
Միայնությանն եմ ես ողջույն տալիս, 
Երբ ճանապարհներ, 
Ձեզ մոտ եմ գալիս: 
Միայնությանն եմ սեր բացատրում, 
Նրա հետ կիսվում, անդադար խոսում: 
Երազներ անշուք, գուցե պերճաշուք, 
Գուցե լճացած կամ էլ մոռացված,
Երազներ վերևում կամ էլ ներքևում, 
Աջում թե ձախում 
Երազներ անհատնում...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր... 
Միայնության գիրկը նետող, 
Ու դրա հետ ես հարմարվող. 
-Միայնությու՜ն, դու այնքան տխուր, 
Քո ներսը լցված է ափսեով մրուր, 
Երազներս քեզ մոտ են գալիս, 
Ու սևացած, մրից թաթախված, 
Լալի՜ս են, լալի՜ս. ինչու՞ են գալիս, 
Ո՜վ միայնություն, որ տիրակալն ես ճանապարհներիս...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր՝ 
Դարձդարձիկ, ծուռումռտիկ, 
Փոքրիկ քայլերով զգույշ, զգույշ 
Տանում եք ինձ կապանքների խորքը անհուշ,
Կապանքների ճանապարհով սառն ու անուշ:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր, 
Ի՞նչպես եղավ խառնվեցիք, 
Դուք զայրացաք, այրվեցիք:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր 
Պատասխանեք իմ շվարած կերպարանքին,
Մի խառնեք այս իմ հարցը երազներին, 
Դուք ինձ սիրող, և հոգ տանող ու ջերմացնող: 
Ճանապարհներն այդքան անթիվ ինձ ասացին. 
— Դու չես մրսի, չես սարսռա, 
Կնվիրենք շատ տերևներ,
Կասենք երկնքին չբերի անձրևներ, 
Կասենք աստղերը լույս տան ավելի, 
Կասենք լեռները չթվան ամեհի, 
Կասենք որ չքվեն քամիներն ահավոր, 
Եվ առավոտը կդառնա բախտավոր, 
Կասենք լուսինը դառնա քեզ նվեր, 
Ու լինի հավերժ անբաժան ընկեր:
Դուք երկու լուսին լույս տաք բոլորին,
Երջանկություն նվիրեք ամենքին...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր…
Դու՜ք, կածաններ,շառավիղներ և ուղիներ բազու՜մ, բազու՜մ, 
Միայնություն նվիրող, անհասկացող: 
Դուք ուշադիր, անուշադիր, 
Բայց հոգատար, և միատարր, 
Եվ բարեբեր,բայց անտարբեր,

Ճանապարհներ տարբե՜ր, տարբե՜ր... 

Իսկ որտեղի՞ց հայտնվեցիք: 
Եթե գծվել եք, ապա ու՞մ ձեռքով, 
Եթե ստեղծվել եք, ապա ու՞մ ուժով, 
Եթե գրվել եք,ապա ու՞մ գրչով, 
Եթե օդից եք պարզապես կախվել՝ ի՞նչ ներուժով:

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր, 
Դուք որտեղի՞ց հայտնվեցիք,
Ընտրել այս կամ այն ինձ առաջարկեցիք...

Ճանապարհնե՜ր, Ճանապարհնե՜ր...
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка
все 2 Мои друзья