Կետադրություն


Ես չեմ կետադրում կյանքը իմ դժկամ, 
Չեմ դնում ոչ կետ, ոչ էլ ստորակետ, 
Ուզում եմ անվերջ բոլորին սեր տամ, 
Թեկուզ և ապրեմ կյանքում չարի հետ: 

Ես չեմ կետադրում կյանքն իմ ուրախ, 
Քանզի դարձել է այն լոկ խաղ, 
Սխալվել, հեռանալ մոռանալ էլ կա , 
Աստված է միայն մեր կյանքին վկա: 

Ես չեմ կետադրում կյանքը իմ մռայլ,
Չեմ տալիս թևեր և զուր խոստումներ, 
Թող մարդիկ անեն առաջին քայլեր, 
Տեսնեն հեքիաթներ և լուռ երազներ:

Ես չեմ կետադրում, 
Իսկ թե կետադրեմ, 
Չեմ դնի ոչ կետ, ոչ էլ ստորակետ, 
Անսահմանություն. ահա թե որն է իմ հոգու բառը:
Комментариев: 0

Կարծում էի….


Գիտեմ ես քիչ եմ ապրել այս կյանքում, 
Սակայն ապրել եմ ուրույն աշխարհում: 
Թեև ապրել եմ տասնչորս տարի` 
Անհոգ, գեղեցիկ տարիներ անթերի, 
Հասկացել, կարծել եմ շատ բաներ այլ կերպ.... 
Նույնիսկ դատել եմ անհաս ու անկերպ...

Ես կարծում էի, 
Թե արևները իրենց շողերը` տաք ու ջերմալից,
Սփռում են ամենուր, 
Մարդկանց սրտերը ազատում ցավից, 
Բերում բարի լուր, 

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Թե այգիներում, 
Երբ վարդն է բացվում , 
Բացվում է սիրով` 
Չցանկանալով կտրվել հողից` 
Իր նուրբ ու մեղմ հանգրվանից, 
Զայրանում է նա 
Ու զայրանալուց կարմրում ակամա: 
Ես կարծում էի, 
Թե կարմրում են վարդերը անգին, 
Ու կարմրելուց իրենց բույրն են տալիս ցուրտ օդին,

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Երբ ընտանիքը խնջույք է անում, 
Ուրախանում է միմիայն սրտանց` 
Հրավիրելով անծանոթ մարդկանց, 
Ասում են խոսքեր, շնորհավորանքներ, 
Անկեղծ են ասում,

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Թե կառուցելու համար մի մեծ շենք, 
Ազնվությունը պետք է ունենալ որպես հենք 
Ու գործածելով որպես հենքաքար այդ ազնվությունը 
Կառուցել մի շենք, որը չի փլվի, 
Կմնա կանգուն ու հստակ,
Եվ իր հայացքը պարզ արևի տակ, 
Կլինի միշտ շիտակ...

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Որ մարդիկ` հարուստ թե տկար,
Հոգնած այս կյանքից, անվերջ բողոքող, 
Չունեն ոչ մի ճար: 
Ես կարծում էի, 
Տկար են նրանք , 
Որ չունեն հագուստ, 
Կյանքի սեղմ ապրուստ: 
Բայց, երբ նայում եմ շատ հարուստների, 
Որոնց հագուստին կա երեք տակ կար, 
Հարց եմ տալիս ինձ` նրանք է՞լ են տկար: 
Ես կարծում էի...

Բայց լոկ կարծում էի... 

Ու ինչքան եմ ես մտածել այսպես, 
Անվերջ կարծել եմ, 
Կարծել, կասկածել, 
Քանզի ապրել եմ, 
Այնուամենայնիվ, 
Տարիներ շատ քիչ՝ լոկ 14 տարի` 
Բարի տարիներ, անհոգ, անթերի,....
Ես կարծում էի,

Հիմա չեմ կարծում…..
Комментариев: 0

Քեզ


Երբ արևը լուռ վառվում է,
Եվ իմ սիրտը լուռ սիրում է,
Երբ խոսքերը լուռ ասվում են,
Իմ հոգում սեր է ծնվում:
Եվ ցանկացա իմ միակին՝
Փայլատակող նուրբ էակին 
Ասել խոսքեր շատ թանկագին.
«Սիրում եմ քեզ իմ անգին»:
Տես սիրելիս, սիրտս փակված,
Իսկ իմ սրտում անուշ քնած,
Քեզ եմ տեսնում երազներում,
Քեզ եմ հիշում իմ հուշերում:
Տես սիրելիս, ամեն գարնան ու աշնան հետ
Ես ծնվում եմ մի նոր սիրով՝
Այն մեղմ սիրով, անշեջ սիրով,
Որ ապում է իմ սրտում:
Եվ ուզում եմ հասնել ես քեզ,
Բայց դու կարծես հեռու մի հուշ,
Որ նստած ես հեռվում շատ հեզ,
Սիրտս մխրճել ես մի մեծ փուշ:
Դու մոտիկ ես, բայց և հեռու...
Երբ կլինի, որ բաց անես քո աչքերը 
Ու տեսնես, որ իմ սրտում ես
Եվ որպես մի չքնաղ փերի 
Ասես խոսքեր շատ թանկագին.
«Անչափ սիրում եմ քեզ անգին»:
Տես սիրելիս,դու իմ սիրտը գրավեցիր,
Բայց քո սրտում տեղ չտվիր:
Կանցնեն լուռ տարիները,
Կանցնեն լուռ խոսքերը,
Ես չեմ լինի,կլինես դու մեն –միայնակ,
Բայց միշտ փայլող վեհ արեգակ,
Եվ ինձ համար միակ-միակ:
Ես չեմ լինի կլինես դու՝
Որպես սիրված անմար էակ
Եվ մի անշեջ նուրբ կրակ:
Այդ ժամանակ կհասկանաս,
Որ գնալով այս աշխարհից, 
Քեզ էլ տարա իմ լուռ սրտում
Եվ այժմ դու գերեզմանիս լուռ խոնարհված
Իմ մարմինն ես միայն տեսնում,
Իսկ իմ սիրտը ամուր գրկած քո նուրբ սրտին
Վերևից լուռ ժպտում է և ծաղիկներ սփռում անմար
Իմ ու քո շիրիմներին...
Комментариев: 0

Լապտեր-Լուսին

Մի գեղեցիկ խարտյաշ աղջիկ սիրահարվեց մի պատանու,
Բայց պատանին լուսին դարձած սավառնում էր գիշերներում,
Իսկ աղջիկը լապտեր դարձած իր մեծ սիրուն էր սպասում .
Այսպես նրանք ամեն գիշեր, երբ աստղերն էին վառվում,
Տիեզերքն էր լուռ օրհնում
Եվ զբոսայգին որպես մի մայր շատ հոգատար
Իր գրկում էր սպասում նրանց 
Մեկը որպես մի հասարակ փայլող լապտեր,
Մյուսը ՝ հզոր մի մեծ լուսին, որ իշխում է տիեզերքում:
Բայց միշտ գիշեր,
Գիշեր էին նրանք ուզում,
Քանի որ տեսնվել էին ուզում:
Եվ դա էր ցավը սիրող սրտերի,
Որ ապրում էին սեր անթույլատրելի.
Մեկը հզոր, իսկ մյուսն՝ անզոր:
Բայց սրտերը գտան ելքը.
Մեկը դարձավ լապտեր անմար,
Մյուսը ՝ լուսին, և ծնվեց սեր անհամար,
Բայց գիշերում, լուռ գիշերում,
Երբ աստղերն էին վառվում ,
Տիեզերքն էր լուռ օրհնում,
Եվ զբոսայգին էր սպասում 
Սիրած սրտերի հանդիպում.
Լապտեր-Լուսին
Լուսին -Լապտեր
Հանդիպում են սիրող սրտեր:
Комментариев: 0

Մի առավոտ ես արթնացա...

Մի առավոտ ես արթնացա,
Ու իմ հոգում անվերջացող մենակություն,
Մի առավոտ իմ աչքերը բացվեցին,
Բայց իմ սրտում դեռ տխրություն:
Այդ առավոտ չկար և շունչ,
Եվ խոսք. ամենուրեք լոկ լուռումունջ:
Չկար արև, որ ինձ ժպտար,
Չկար բարև, որ ողջույն տար:
Ես սպասում էի, որ կավարտվի,
Որ կգնա լուռ խավարում,
Որ այդ օրը շուտ կկորչի հեռու-հեռու մթնշաղում...
Բայց մի վառ լույս բացվեց ճամփիս,
Ու մի մեծ հույս վառեց հոգիս:
Դա դու էիր իմ միակ սեր,
Իմ հոգու տեր,
Որ ստիպեցիր հրճվել ծաղկով,
Ամեն գարնան առավոտով:
Ու ես անչափ սիրում եմ քեզ:
Խոստանում եմ ոչ մի կածան,
Չարի ձեռքով ուղի դաժան,
Չի խանգարի ու վերացնի մեր սերն ահեղ
Որտեղ հավերժ պիտի լսվեն մեր խոսքերը սիրով, հնչեղ:
Комментариев: 0

Շատ կուզեի


Շատ կուզեի 
Ամեն տարի ուրախության
Մի մաս տայի,
Շատ կուզեի...

Շատ կուզեի
Թե առավոտ, թե երեկո
Քեզ գրկեի ,
Շատ կուզեի:

Շատ կուզեի
Ծորած արցունքդ, 
Սրտիդ վերքը ինձ վերցնեի, 
Շատ կուզեի:

Շատ կուզեի
Սիրտդ մտնել 
Ու երազիդ մեջ թափանցել.
Այնքան բաներ շատ կուզեի...
Комментариев: 0

Արի մոռանանք


Արի մոռանանք,
Ու մի երեկո հանդիպենք կրկին,
Գիտե՞ս կանգուն է մեր կանաչ այգին,
Սպասում է գնանք .
Գնանք ու նստենք այն նստարանին,
Իսկ դու հիշու՞մ ես մեր սիրո ուռին.
Ես կարոտում եմ մեր կանաչ այգին:
Արի մոռանանք
Ու քայլենք այնտեղ,
Որտեղ ննջել էր թիթեռը գունեղ,
Հիշու՞մ ես նրան,
Երբ դու բռնեցիր,
Ափիս մեջ դրիր:
Ու ես ժպտացի,
Փոքրիկն էլ ժպտաց
Ես սպասեցի,
Որ դու էլ ժպտաս:
Թիթեռը մնաց փոքրիկ մի հուշ,
Քո ձեռքից անուշ
Մի նուրբ էակ, 
Որ մնացել էր այգում միայնակ:
Արի մոռանանք,
Որ մենք խաբել ենք, խաբել ենք իրար,
Ախ՜, աշխարհն ինչու՞ է այսքան անարդար:
Բայց մեր այգին կանգուն է հիմա,
Որպես մեր սիրո հավերժ մի վկա:
Եթե մոռանանք, արի մոռանանք
Ու կյանք տանք 
Փոքրիկ թիթեռին գունեղ
Գնանք մենք այնտեղ,
Ուր ջերմություն կար տաք ու հեզ,
Ուր ես ասում էի, որ սիրում եմ քեզ:
Արի մոռանանք...
Խնդրում եմ արի.
Մեր հանդիպման վայրը նույնն է մնացել:
Արի հանդիպենք...
Комментариев: 0

Սերը ընդմիշտ է, բայց կորուստը վիշտ է


Դու գնացիր բանակ,
Չգրեցիր ինձ նամակ,
Իսկ ես գրում եմ այսօր
Ինչպես գրել եմ ամեն օր.
«Իմ երազանքը բարի,գեղեցիկ
Ապրել միասին հավերժ երջանիկ :
Իմ սիրտն ուզում է քեզ տեսնել կրկին,
Տեսնել ու խոսել նույնքան ջերմագին, 
Ինչպես խոսում էինք բաժանվելուց,
Երբ թաքցնում էիր հայացքդ արտասվելուց,
Ես նայում էի աչքերիդ անթաքույց,
Ու լալիս զգացմունքներիս մեջ մտասույզ:
Հետո նստեցիր ու հեռացար ավաղ,
Ու մինչև այժմ քեզնից ոչ մի տաղ,
Ոչ մի խոսք ու բառ...
Ինչու՞ սերը քո դարձավ անբարբառ:
Հիշում ես ինչքան ես երկտողեր գրել,
Անգին գոհարներ նվիրել,
Խոսքեր շռայլել, խոստումներ տվել:
Իսկ ես՝ հիմարս, հավատացել եմ,
Ու հուսացել եմ,
Որ կմնա նույնը զինվորն իմ արի, 
Կգնա ետ կգա դարձած քաջարի:
Կգա ու նորից կլինենք միասին,
Կրկին կնստենք մեր սիրո ճամփին 
Ու կզգանք այնտեղ ծաղիկների բույր, 
Անսահման պատկերներ բազմաթույր,
Կլինենք հավետ իրար սիրահար,
Աշխարհից հեռու սրտեր անմար:
Փակ աչքերով աղջիկ էի հեզ,
Որ հավատացել ու սպասում էի քեզ,
Ու կգա մի օր դու կհասկանաս,
Որ այս աշխարհում իսկական սերը,
Լոկ մեկ անգամ է ծնվում ու շնչում:
Բայց երբ փոթորկված ետ վերադառնաս,
Այդժամ արդեն կլինեմ ես անհաս,
Ու արի ու տես , 
Որ միայնակ կլինես:
Այո, սիրո հետ խաղալը հեշտ չէ,
Չէ որ կորուստը ընդմիշտ է»:
Комментариев: 0

Ես չեմ հասկանում


Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում,
Ինչու՞ չեն խոսում ու աղաղակում,
Որ աշխարհը մեր դարձել է անտեր...
Սուտ, դավաճանություն և տհաճ բերկրանք,
Որ մարդկանց աչքին դարձել է պատրանք:
Սպանում, վերացնում են մարդկանց անհետ,
Որոնք իբր դարձել են ասպետ.
Բարի ասպետներ իրենց խորհրդով,
Սուտ զառանցանքով ու սրտի վախով:
Այս խեղճ մարդիկ, որ հոգով բարի,
Հավատով լցված ասպետ են արի:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում,
Ինչպե՞ս է չարը այսպես բազմանում:
Վայրագներ, որոնք սիրտ չունեն անգամ,
Իսկ թե ունեն՝ միայն չար, 
Զուրկ դատողությունից անաչառ:
Նրանք իշխում են ու ապրում շահով,
Իրենց թիկունքին սարեր շինելով,
Բարձունքում երբեք չեն շնչում ահով,
Ետ շպրտելով ցածրերին ուժով:
Չեմ հասկանում. նրանք չե՞ն սառչում,
Չէ՞ որ սարերում նույն ցուրտն է տիրում, 
Ինչ որ ապրում է իրենց սրտերում:
Նրանք գտել են «արժան» ընկերներ՝
Ցուրտ, դաժանություն, ցավ ու մահ,
Որոնք շարժում են անսասան սարեր,
Որի տակ պիտ հանգչեն զոհեր անմահ:
Ես սարսռում եմ, բայց չեմ հասկանում,
Ես վախենում եմ, բայց չեմ գիտակցում:
Ինչու՞ մարդիկ համայն աշխարհի,
Դարձել եք հետնորդը չարի:
Ու քայլում եք հպարտ,
Իբր թե իշխող աշխարհին անպարտ:
Բայց ձեզնից հզոր և անբացատրելի,
Մի մարդ կա բարի...
Աստվա՛ծ, կանչում ու քեզ եմ խնդրում,
Աստվա՛ծ, վերացրու չարը աշխարհի,
Պոկի՛ր, դե՛ն նետիր տիեզերքից դուրս:
Աստվա՛ծ իմ, փրկիր...
Մարդիկ գնում են ու լուռ կործանվում,
Ամայության մեջ անհետ կորչում,
Աստվա՛ծ իմ փրկիր...
Комментариев: 0

Մարդկային հոգի


Մարդկային հոգի՝
Անձեռ ու անոտ, 
Դառը ու կեղտոտ, 
Այլոց սրտերը դարձնող ցավոտ:
Մարդկային հոգի՝
Ունակ քերթելու
Կենդանանց կաշի
Այնքան, որ մաշի:
Բայց կասկածում եմ,
Թե մեր աշխարհում
Ո՞րն է կենդանին, ո՞րը՝ մարդկային:
Մարդկային հոգի, 
Երբ ծիծաղում ես քմծիծաղով քո ստոր,
Այլոց սրտերում չես թողնում անդորր:
Մարդկային հոգի,
Որ օր օրի դառնում ես տգեղ,
Քո մեջ խտացնում զանցանքի հեղեղ:
Մարդկային հոգի,
Որ գոհարներ ես նետում դեպի վեր,
Օդում ցրելով մասնիկներ բազում,
Կյանքդ ես դարձնում մի «հրաշք» պատում:
Մարդկային հոգի
Այդքան տանջալից,
Այդքան ցավաստեղծ,
Բայց և կարեկից:
Մարդկային հոգի
Դու այնքան տարբեր,
Տաք, բայց ցավաբեր,
Նաև սրտակեր:
Ես չեմ հավատում
Մարդկային հոգուն 
Որ հեռացել է իր իսկ հոգուց:
Комментариев: 0
Страницы: 1 2
инстаграм накрутка
все 2 Мои друзья