Արի մոռանանք


Արի մոռանանք,
Ու մի երեկո հանդիպենք կրկին,
Գիտե՞ս կանգուն է մեր կանաչ այգին,
Սպասում է գնանք .
Գնանք ու նստենք այն նստարանին,
Իսկ դու հիշու՞մ ես մեր սիրո ուռին.
Ես կարոտում եմ մեր կանաչ այգին:
Արի մոռանանք
Ու քայլենք այնտեղ,
Որտեղ ննջել էր թիթեռը գունեղ,
Հիշու՞մ ես նրան,
Երբ դու բռնեցիր,
Ափիս մեջ դրիր:
Ու ես ժպտացի,
Փոքրիկն էլ ժպտաց
Ես սպասեցի,
Որ դու էլ ժպտաս:
Թիթեռը մնաց փոքրիկ մի հուշ,
Քո ձեռքից անուշ
Մի նուրբ էակ, 
Որ մնացել էր այգում միայնակ:
Արի մոռանանք,
Որ մենք խաբել ենք, խաբել ենք իրար,
Ախ՜, աշխարհն ինչու՞ է այսքան անարդար:
Բայց մեր այգին կանգուն է հիմա,
Որպես մեր սիրո հավերժ մի վկա:
Եթե մոռանանք, արի մոռանանք
Ու կյանք տանք 
Փոքրիկ թիթեռին գունեղ
Գնանք մենք այնտեղ,
Ուր ջերմություն կար տաք ու հեզ,
Ուր ես ասում էի, որ սիրում եմ քեզ:
Արի մոռանանք...
Խնդրում եմ արի.
Մեր հանդիպման վայրը նույնն է մնացել:
Արի հանդիպենք...
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка
все 2 Мои друзья