Ես չեմ հասկանում


Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում,
Ինչու՞ չեն խոսում ու աղաղակում,
Որ աշխարհը մեր դարձել է անտեր...
Սուտ, դավաճանություն և տհաճ բերկրանք,
Որ մարդկանց աչքին դարձել է պատրանք:
Սպանում, վերացնում են մարդկանց անհետ,
Որոնք իբր դարձել են ասպետ.
Բարի ասպետներ իրենց խորհրդով,
Սուտ զառանցանքով ու սրտի վախով:
Այս խեղճ մարդիկ, որ հոգով բարի,
Հավատով լցված ասպետ են արի:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում,
Ինչպե՞ս է չարը այսպես բազմանում:
Վայրագներ, որոնք սիրտ չունեն անգամ,
Իսկ թե ունեն՝ միայն չար, 
Զուրկ դատողությունից անաչառ:
Նրանք իշխում են ու ապրում շահով,
Իրենց թիկունքին սարեր շինելով,
Բարձունքում երբեք չեն շնչում ահով,
Ետ շպրտելով ցածրերին ուժով:
Չեմ հասկանում. նրանք չե՞ն սառչում,
Չէ՞ որ սարերում նույն ցուրտն է տիրում, 
Ինչ որ ապրում է իրենց սրտերում:
Նրանք գտել են «արժան» ընկերներ՝
Ցուրտ, դաժանություն, ցավ ու մահ,
Որոնք շարժում են անսասան սարեր,
Որի տակ պիտ հանգչեն զոհեր անմահ:
Ես սարսռում եմ, բայց չեմ հասկանում,
Ես վախենում եմ, բայց չեմ գիտակցում:
Ինչու՞ մարդիկ համայն աշխարհի,
Դարձել եք հետնորդը չարի:
Ու քայլում եք հպարտ,
Իբր թե իշխող աշխարհին անպարտ:
Բայց ձեզնից հզոր և անբացատրելի,
Մի մարդ կա բարի...
Աստվա՛ծ, կանչում ու քեզ եմ խնդրում,
Աստվա՛ծ, վերացրու չարը աշխարհի,
Պոկի՛ր, դե՛ն նետիր տիեզերքից դուրս:
Աստվա՛ծ իմ, փրկիր...
Մարդիկ գնում են ու լուռ կործանվում,
Ամայության մեջ անհետ կորչում,
Աստվա՛ծ իմ փրկիր...
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка
все 2 Мои друзья