Категория:
Բանաստեղծություններ
Կարծում էի….
Գիտեմ ես քիչ եմ ապրել այս կյանքում,
Սակայն ապրել եմ ուրույն աշխարհում:
Թեև ապրել եմ տասնչորս տարի`
Անհոգ, գեղեցիկ տարիներ անթերի,
Հասկացել, կարծել եմ շատ բաներ այլ կերպ....
Նույնիսկ դատել եմ անհաս ու անկերպ...
Ես կարծում էի,
Թե արևները իրենց շողերը` տաք ու ջերմալից,
Սփռում են ամենուր,
Մարդկանց սրտերը ազատում ցավից,
Բերում բարի լուր,
Բայց լոկ կարծում էի...
Ես կարծում էի,
Թե այգիներում,
Երբ վարդն է բացվում ,
Բացվում է սիրով`
Չցանկանալով կտրվել հողից`
Իր նուրբ ու մեղմ հանգրվանից,
Զայրանում է նա
Ու զայրանալուց կարմրում ակամա:
Ես կարծում էի,
Թե կարմրում են վարդերը անգին,
Ու կարմրելուց իրենց բույրն են տալիս ցուրտ օդին,
Բայց լոկ կարծում էի...
Ես կարծում էի,
Երբ ընտանիքը խնջույք է անում,
Ուրախանում է միմիայն սրտանց`
Հրավիրելով անծանոթ մարդկանց,
Ասում են խոսքեր, շնորհավորանքներ,
Անկեղծ են ասում,
Բայց լոկ կարծում էի...
Ես կարծում էի,
Թե կառուցելու համար մի մեծ շենք,
Ազնվությունը պետք է ունենալ որպես հենք
Ու գործածելով որպես հենքաքար այդ ազնվությունը
Կառուցել մի շենք, որը չի փլվի,
Կմնա կանգուն ու հստակ,
Եվ իր հայացքը պարզ արևի տակ,
Կլինի միշտ շիտակ...
Բայց լոկ կարծում էի...
Ես կարծում էի,
Որ մարդիկ` հարուստ թե տկար,
Հոգնած այս կյանքից, անվերջ բողոքող,
Չունեն ոչ մի ճար:
Ես կարծում էի,
Տկար են նրանք ,
Որ չունեն հագուստ,
Կյանքի սեղմ ապրուստ:
Բայց, երբ նայում եմ շատ հարուստների,
Որոնց հագուստին կա երեք տակ կար,
Հարց եմ տալիս ինձ` նրանք է՞լ են տկար:
Ես կարծում էի...
Բայց լոկ կարծում էի...
Ու ինչքան եմ ես մտածել այսպես,
Անվերջ կարծել եմ,
Կարծել, կասկածել,
Քանզի ապրել եմ,
Այնուամենայնիվ,
Տարիներ շատ քիչ՝ լոկ 14 տարի`
Բարի տարիներ, անհոգ, անթերի,....
Ես կարծում էի,
Հիմա չեմ կարծում…..