Ցավոք չեմ կարող գրել քառատող,
Քանզի մտքերս չտեղավորվող
Եվ կարծիքներս տողերի մեջ ջերմ
Հնչում են շատ սեղմ :
Իմ շուրջը մութ անուրջ,
Սրտումս փակ գարուն,
Իսկ դու մի կյանք նախշուն,
Կառուցեցիր սիրո կամուրջ:
Ես միշտ սիրել եմ, սիրել եմ նրան,
Դու վեհ բանաստեղծ անունով Տերյան,
Եկար դու որպես թախիծ իմ երազում,
Իմ սրտին բերելով մի ուրախ հուզում:
Ես միշտ սիրել եմ, սիրել եմ նրան,
Դու վեհ բանաստեղծ անունով Տերյան,
Եկար դու որպես թախիծ իմ երազում,
Իմ սրտին բերելով մի ուրախ հուզում:
Դու ժպտում էիր, ժպտում էիր այնպես,
Ինչպես ժպտում է արեգակը ջերմ:
Դու սիրտս դարձրիր բորբ արևի պես,
Արևի պես նուրբ, արևի պես մեղմ:
Այնպես կուզեի վերցնել մի սափոր,
Ոսկե մի սափոր` անդադար լույսով,
Մարդկանց սրտերում դնեի օրոր,
Որ նրանք ապրեին այս կյանքում սիրով:
Հիշում եմ ես մեր տան առաջ օրորվում էր ուռենին,
Նուրբ ժպիտով մի աղջնակ նկարում էր իմ ձեռքին ,
Եվ հուշերը ապրում են դեռ երազներիս խորքերում,
Ա~խ, հայրենի ծծնդավայր, իմ հուշերում միշտ արթուն:
Մի բարձր սար եմ տեսնում իմ առաջ,
Մարդիկ քայլում են այնտեղ աննահանջ,
Այնտեղից քաղցր մի ձայն են լսում,
Ու չարի մոտ են անհապաղ գնում:
Այս գիշեր տեսա ես մի ցավ երազ,
Մի կավե կոթող եկած դեռ հնուց,
Դարձել է հեռու և մեզ շատ անհաս,
Իսկ մեր արվեստը լուռ մռնչում է իր մեծ կորստից:
Մ եղմ ու քնքուշ մի էակ,
Ա նմար վառվող արեգակ,
Յ ուրօրինակ, գեղեցիկ, միշտ իմ սրտում, իմ մայրիկ,
Ր ոպեներում անցողիկ, հավերժ քեզ հետ իմ մայրիկ: