***

Լուսնին եմ տեսնում իմ ճամփին երկար,
Ուզում եմ լինել նրան հարազատ, և ոչ թե օտար:
Ուզում եմ կայծակ դառնալ նրա մոտ, 
Ուզում եմ բուժվեն վերքերս ցավոտ:
Комментариев: 0

***

Կարոտ, ու՞ր ես դու ,ինչու՞ չես գալիս,
Անցավ գարունը. ապրիլ ու մայիս:
Միթե չե՞ս տեսնում, ուզում եմ սիրել,
Ուզում եմ անվերջ ես սիրով ապրել:
Комментариев: 0

Էքսպրոմտ


Ես ուզում եմ ետ տալ ժամանակը,
Տեղից շարժել ժամացույցի սլաքը:
Փոխել կյանքիս միակ նպատակը,
Ես ուզում եմ, որ կատարվի իմ երազանքը:
Комментариев: 0

Իմ կյանքում...

Իմ կյանքում կա մի աստղ փայլող լուռ,
Երբ մոտենում եմ, ինձ է նվիրում իր սրտի ողջ հուրն:
Իսկ երբ փարվում եմ, նա գրկում է մեղմ,
Երբ հեռանում եմ, համբուրում է ջերմ:
Երբ ես խոսում եմ, նայում է աչքերիս, 
Երբ վհատվում եմ, դիպչում է սրտիս 
Ու նրա կախարդական ձեռքը 
բուժում է հոգուս ողջ վերքը:
Комментариев: 0

Երազ

Սերն ինձ տալիս է հույս ու հավատ
Ու ես դառնում եմ ինքնուրույն անհատ,
Զգում եմ աշխարհում ամենաուրախն, 
Ապրում եմ, սիրում կյանքի ամեն խաղն:
Ես քեզ եմ տեսնում իմ խաղում արի, 
Քեզ մոտ եմ գալիս իմ անթերի:
Հպարտ եմ, որ կաս, և կամ նաև ես
Ու հավերժ կփայլենք դու և ես:
Комментариев: 0

Կետադրություն


Ես չեմ կետադրում կյանքը իմ դժկամ, 
Չեմ դնում ոչ կետ, ոչ էլ ստորակետ, 
Ուզում եմ անվերջ բոլորին սեր տամ, 
Թեկուզ և ապրեմ կյանքում չարի հետ: 

Ես չեմ կետադրում կյանքն իմ ուրախ, 
Քանզի դարձել է այն լոկ խաղ, 
Սխալվել, հեռանալ մոռանալ էլ կա , 
Աստված է միայն մեր կյանքին վկա: 

Ես չեմ կետադրում կյանքը իմ մռայլ,
Չեմ տալիս թևեր և զուր խոստումներ, 
Թող մարդիկ անեն առաջին քայլեր, 
Տեսնեն հեքիաթներ և լուռ երազներ:

Ես չեմ կետադրում, 
Իսկ թե կետադրեմ, 
Չեմ դնի ոչ կետ, ոչ էլ ստորակետ, 
Անսահմանություն. ահա թե որն է իմ հոգու բառը:
Комментариев: 0

Կարծում էի….


Գիտեմ ես քիչ եմ ապրել այս կյանքում, 
Սակայն ապրել եմ ուրույն աշխարհում: 
Թեև ապրել եմ տասնչորս տարի` 
Անհոգ, գեղեցիկ տարիներ անթերի, 
Հասկացել, կարծել եմ շատ բաներ այլ կերպ.... 
Նույնիսկ դատել եմ անհաս ու անկերպ...

Ես կարծում էի, 
Թե արևները իրենց շողերը` տաք ու ջերմալից,
Սփռում են ամենուր, 
Մարդկանց սրտերը ազատում ցավից, 
Բերում բարի լուր, 

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Թե այգիներում, 
Երբ վարդն է բացվում , 
Բացվում է սիրով` 
Չցանկանալով կտրվել հողից` 
Իր նուրբ ու մեղմ հանգրվանից, 
Զայրանում է նա 
Ու զայրանալուց կարմրում ակամա: 
Ես կարծում էի, 
Թե կարմրում են վարդերը անգին, 
Ու կարմրելուց իրենց բույրն են տալիս ցուրտ օդին,

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Երբ ընտանիքը խնջույք է անում, 
Ուրախանում է միմիայն սրտանց` 
Հրավիրելով անծանոթ մարդկանց, 
Ասում են խոսքեր, շնորհավորանքներ, 
Անկեղծ են ասում,

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Թե կառուցելու համար մի մեծ շենք, 
Ազնվությունը պետք է ունենալ որպես հենք 
Ու գործածելով որպես հենքաքար այդ ազնվությունը 
Կառուցել մի շենք, որը չի փլվի, 
Կմնա կանգուն ու հստակ,
Եվ իր հայացքը պարզ արևի տակ, 
Կլինի միշտ շիտակ...

Բայց լոկ կարծում էի...

Ես կարծում էի, 
Որ մարդիկ` հարուստ թե տկար,
Հոգնած այս կյանքից, անվերջ բողոքող, 
Չունեն ոչ մի ճար: 
Ես կարծում էի, 
Տկար են նրանք , 
Որ չունեն հագուստ, 
Կյանքի սեղմ ապրուստ: 
Բայց, երբ նայում եմ շատ հարուստների, 
Որոնց հագուստին կա երեք տակ կար, 
Հարց եմ տալիս ինձ` նրանք է՞լ են տկար: 
Ես կարծում էի...

Բայց լոկ կարծում էի... 

Ու ինչքան եմ ես մտածել այսպես, 
Անվերջ կարծել եմ, 
Կարծել, կասկածել, 
Քանզի ապրել եմ, 
Այնուամենայնիվ, 
Տարիներ շատ քիչ՝ լոկ 14 տարի` 
Բարի տարիներ, անհոգ, անթերի,....
Ես կարծում էի,

Հիմա չեմ կարծում…..
Комментариев: 0

Քեզ


Երբ արևը լուռ վառվում է,
Եվ իմ սիրտը լուռ սիրում է,
Երբ խոսքերը լուռ ասվում են,
Իմ հոգում սեր է ծնվում:
Եվ ցանկացա իմ միակին՝
Փայլատակող նուրբ էակին 
Ասել խոսքեր շատ թանկագին.
«Սիրում եմ քեզ իմ անգին»:
Տես սիրելիս, սիրտս փակված,
Իսկ իմ սրտում անուշ քնած,
Քեզ եմ տեսնում երազներում,
Քեզ եմ հիշում իմ հուշերում:
Տես սիրելիս, ամեն գարնան ու աշնան հետ
Ես ծնվում եմ մի նոր սիրով՝
Այն մեղմ սիրով, անշեջ սիրով,
Որ ապում է իմ սրտում:
Եվ ուզում եմ հասնել ես քեզ,
Բայց դու կարծես հեռու մի հուշ,
Որ նստած ես հեռվում շատ հեզ,
Սիրտս մխրճել ես մի մեծ փուշ:
Դու մոտիկ ես, բայց և հեռու...
Երբ կլինի, որ բաց անես քո աչքերը 
Ու տեսնես, որ իմ սրտում ես
Եվ որպես մի չքնաղ փերի 
Ասես խոսքեր շատ թանկագին.
«Անչափ սիրում եմ քեզ անգին»:
Տես սիրելիս,դու իմ սիրտը գրավեցիր,
Բայց քո սրտում տեղ չտվիր:
Կանցնեն լուռ տարիները,
Կանցնեն լուռ խոսքերը,
Ես չեմ լինի,կլինես դու մեն –միայնակ,
Բայց միշտ փայլող վեհ արեգակ,
Եվ ինձ համար միակ-միակ:
Ես չեմ լինի կլինես դու՝
Որպես սիրված անմար էակ
Եվ մի անշեջ նուրբ կրակ:
Այդ ժամանակ կհասկանաս,
Որ գնալով այս աշխարհից, 
Քեզ էլ տարա իմ լուռ սրտում
Եվ այժմ դու գերեզմանիս լուռ խոնարհված
Իմ մարմինն ես միայն տեսնում,
Իսկ իմ սիրտը ամուր գրկած քո նուրբ սրտին
Վերևից լուռ ժպտում է և ծաղիկներ սփռում անմար
Իմ ու քո շիրիմներին...
Комментариев: 0

Լապտեր-Լուսին

Մի գեղեցիկ խարտյաշ աղջիկ սիրահարվեց մի պատանու,
Բայց պատանին լուսին դարձած սավառնում էր գիշերներում,
Իսկ աղջիկը լապտեր դարձած իր մեծ սիրուն էր սպասում .
Այսպես նրանք ամեն գիշեր, երբ աստղերն էին վառվում,
Տիեզերքն էր լուռ օրհնում
Եվ զբոսայգին որպես մի մայր շատ հոգատար
Իր գրկում էր սպասում նրանց 
Մեկը որպես մի հասարակ փայլող լապտեր,
Մյուսը ՝ հզոր մի մեծ լուսին, որ իշխում է տիեզերքում:
Բայց միշտ գիշեր,
Գիշեր էին նրանք ուզում,
Քանի որ տեսնվել էին ուզում:
Եվ դա էր ցավը սիրող սրտերի,
Որ ապրում էին սեր անթույլատրելի.
Մեկը հզոր, իսկ մյուսն՝ անզոր:
Բայց սրտերը գտան ելքը.
Մեկը դարձավ լապտեր անմար,
Մյուսը ՝ լուսին, և ծնվեց սեր անհամար,
Բայց գիշերում, լուռ գիշերում,
Երբ աստղերն էին վառվում ,
Տիեզերքն էր լուռ օրհնում,
Եվ զբոսայգին էր սպասում 
Սիրած սրտերի հանդիպում.
Լապտեր-Լուսին
Լուսին -Լապտեր
Հանդիպում են սիրող սրտեր:
Комментариев: 0

Մի առավոտ ես արթնացա...

Մի առավոտ ես արթնացա,
Ու իմ հոգում անվերջացող մենակություն,
Մի առավոտ իմ աչքերը բացվեցին,
Բայց իմ սրտում դեռ տխրություն:
Այդ առավոտ չկար և շունչ,
Եվ խոսք. ամենուրեք լոկ լուռումունջ:
Չկար արև, որ ինձ ժպտար,
Չկար բարև, որ ողջույն տար:
Ես սպասում էի, որ կավարտվի,
Որ կգնա լուռ խավարում,
Որ այդ օրը շուտ կկորչի հեռու-հեռու մթնշաղում...
Բայց մի վառ լույս բացվեց ճամփիս,
Ու մի մեծ հույս վառեց հոգիս:
Դա դու էիր իմ միակ սեր,
Իմ հոգու տեր,
Որ ստիպեցիր հրճվել ծաղկով,
Ամեն գարնան առավոտով:
Ու ես անչափ սիրում եմ քեզ:
Խոստանում եմ ոչ մի կածան,
Չարի ձեռքով ուղի դաժան,
Չի խանգարի ու վերացնի մեր սերն ահեղ
Որտեղ հավերժ պիտի լսվեն մեր խոսքերը սիրով, հնչեղ:
Комментариев: 0
Страницы: 1 2 3 4
инстаграм накрутка
все 2 Мои друзья